Զ.Փոստանջյան. Պաշտոնաթող նախագահներին ամեն ինչից պետք է զրկել

ԱԺ արտահերթ նիստում այսօր «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ արդյոք պաշտոնաթող նախագահները կարիք ունե՞ն հատուկ կենսաթոշակի: Ըստ նրա՝ նրանք բարեկեցիկ վիճակում են, իսկ աղքատության մեջ ապրող 1 մլն մարդ ավելի կարիքի մեջ են:

«Միգուցե հիքում ընկած է, որ իրապե՞ս ուզում եք ուղարկել թոշակի, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը թոշակառու է»,- նկատեց Զ.Փոստանջյանը՝ նաև հարցնելով, թե որքա՞ն է կազմելու այդ գումարը 10 տարիների համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշե, որ հատուկ կենսաթոշակի ինստիտուտը նոր չի գործում, այլ 1996 թվականից է գործում. «Այս ընթացքում մենք երկու պաշտոնաթող նախագահներին նշանակել և վճարում ենք հատուկ կենսաթոշակ: Եվ սա բարեկեցության հետ կապել չի կարելի: Բարեկեցության համար երկրում գործում է սոցիալական ապահովություն: Սա ընդունված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում»:

Ա.Ասատրյանի խոսքով՝ ներկայումս հատուկ կենսաթոշակը 320 հազար դրամ է, իսկ նախագծով առաջարկվող չափը կարելի է հաշվարկել: Նա նաև տեղեկացրեց, որ նախկին նախագահները հատուկ կենսաոշակներն օգտագործում են բարեգորական նպատակներով:

Կարդացեք նաև

Զ.Փոստանջյանի կարծիքով՝ պաշտոնաթող նախագահներին ամեն ինչից պետք է զրկել, քանի որ նրանց արածի հետևանքն է, որ այսօր այս վիճակում է հայտնվել մեր ժողովուրդը:

Տեսանյութեր

Լրահոս