Մինասյանն առաջարկում է պաշտոնաթող նախագահներին նույն տարածքում բնակվել. «Թող իրար հետ շախմատ խաղան, սուրճ կխմեն, գուցե մի քիչ ագրեսիան կնվազի նախագահների մոտ»

ԱԺ արտահերթ նիստում այսօր «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` արդյոք պաշտոնաթող նախագահին հատկացվող գրասենյակն ու բնակարանը կարո՞ղ են օգտագործվել նրանց ժառանգների կողմից:

«Քննարկվե՞լ է արդյոք պաշտոնաթող բոլոր նախագահներին նույն տարածքում բնակարան հատկացնելու հնարավորությունը: Թող իրար հետ շախմատ խաղան, սուրճ կխմեն, գուցե մի քիչ ագրեսիան կնվազի նախագահների մոտ»,- հավելեց նա:

«Դուք կուզեք նաև հյուր գնաք»,- նկատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ կենսաթոշակի հետ կապված օրենքն ամրագրում է հատուկ տերմինը, բայց կարելի է քննարկել նաև այլ անվանման հարցը:

Նախարարը պատասխանեց, որ բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, իսկ գասենյակը՝ օգտագործման, այսինքն՝ կահավորված գրասենյակն ու ավոտմեքենան ցմահ օգտագործման է միայն տրվում:

Տեսանյութեր

Լրահոս