Բաժիններ՝

Թուրքիայի Գլխավոր շտաբը տվյալներ է հրապարակել զինված ուժերի վերաբերյալ

Թուրքական Hürriyet‎ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ֆլխավոր շտաբը տվյալներ է հրապարակել երկրի զինված ուժերի վերաբերյալ: Դրանց համաձայն՝ զինված ուժերի անձնակազմը կազմում է 685.862 մարդ:

Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում, Ժանդարմերիայում ու Առափնյա պաշտպանությունում գեներալների ու ծովակալների թիվը հասնում է 345-ի:

Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում սպաների թիվը կազմում է 32.422 մարդ, ենթասպաների թիվը՝ 70.327 մարդ: Պայմանագրային զինծառայողների թիվը կազմում է 4524 մարդ, իսկ քաղաքացիական աշխատողների թիվը՝ 48.719 մարդ:

Ժանդարմերիայում սպաների թիվը կազմում է 6263 մարդ, ենթասպաների թիվը՝ 25.372 մարդ, իսկ քաղաքացիական աշխատողների թիվը՝ 3491 մարդ: Առափնյա պաշտպանությունում էլ սպաների թիվը հասնում է 625-ի, ենթասպաների թիվը՝ 1490-ի, իսկ քաղաքացիական աշխատողների թիվը՝ 912-ի:

Ընդհանուր առմամբ, սպաների թիվը կազմում է 39.310 մարդ, եթնասպաների թիվը՝ 39.310 մարդ, պայմանագրային զինծառայողների թիվը՝ 4532 մարդ, քաղաքացիական աշխատողների թիվը՝ 53.122 մարդ: Փետրվարի համեմատ (689.324 մարդ)՝ մարտին Թուրքիայի զինված ուժերի թվակազմը նվազել է 3462 մարդով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս