Բաժիններ՝

Ուկրաինայում ջեռուցման նպատակով օգտագործվող գազի սակագինը բարձրացվում է 3.3 անգամ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ բնակչության համար ջեռուցման նպատակով օգտագործվող գազի նվազագույն սակագինն ապրիլի 1-ից բարձրացվում է 3.3 անգամ: 1000 խորանարդ մետր գազի գինը կհասնի մինչև 3600 գրիվնայի: Համապատասխան որոշումն ընդունել է Ազգային հանձնաժողովը, որը կարգավորում է էներգետիկ ու կոմունալ ծառայությունների ոլորտը:

Այդ գինը գործելու է ամսական մինչև 200 խորանարդ մետր ծավալի դեպքում և միայն ջեռուցման սեզոնի ժամանակ (հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը): Ամսական 200 խորանարդ մետրից ավելի սպառելու դեպքում, ինչպես նաև ոչ ջեռուցման սեզոնի ժամանակ 1000 խորանարդ մետր գազն արժենալու է 7188 գրիվնա:

Սննդի պատրաստման ու ջրի տաքացման նպատակով բնակչության համար 1000 խորանարդ մետր գազի գինը 1182 գրիվնայից աճելու է մինչև 7188 գրիվնայի: Հաշվիչների բացակայության դեպքում 1000 խորանարդ գազի գինը կազմելու է 7188 գրիվնա:

Միջին հաշվով բնակչության համար գազի գինն աճել է 285 տոկոսով, ինչը համապատասխանում է ԱՄՀ-ի ու Ուկրաինայի կառավարության միջև ստորագրված հուշագրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031