Մոսկվայում սպանվել է խանութի վաճառող Մաքսիմ Միրզոյանցը
Московский комсомолец թերթի փոխանցմամբ՝ երկուշաբթի Մոսկվայի Տվերի փողոցում զարմացած անցորդների աչքի առջև սպանվել է հագուստի խանութի 22-ամյա վաճառողը: Երիտասարդի վրա հարձակվել է նրա հոգեկան հիվանդ ընկերը:
Սպանվածը մոսկվացի Մաքսիմ Միրզոյանցն է, ով քանիցս բողոքել է, որ իր վաղեմի ծանոթը՝ հոգեկան հիվանդ մարդը, սպառնում է սպանել իրեն: Նա Մաքսիմի մոտ եկել էր 2-3 ամիս առաջ և խանութի զարմացած աշխատակիցների ներկայությամբ հանել էր իր դանակը: Նա սպառնալիքներ է հնչեցրել նաև հեռախոսազրույցների ժամանակ:
Հարազատները բուժման նպատակով նրան ուղարկել են հոգեբուժարան, որտեղից նա դուրս է եկել ոչ վաղ անցյալում: Իսկ Մաքսիմն ապահովության համար պատիճավոր պղպեղի լուծամզվածքով բալոն էր գնել: Երեկ ժամը 12.00-ին խանութի մոտ հայտնվել է նրա ընկերը և սկսել է սպառնալ Մաքսիմին:
Վերջինս դուրս է եկել փողոց և նրանց միջև ծեծկռտուք է սկսվել: Մաքսիմը փորձել է օգտագործել իր բալոնը, սակայն չի հասցրել. ընկերը նրան վիրավորել է պարանոցի շրջանում: Միրզոյանցը փորձել է փախչելով փրկվել հարևանությամբ գտնվող «Սան Սիթի» գեղեցկության սրահում. նա մուտք է գործել այնտեղ և անշնչացած վայր է ընկել:



