Ռուսաստանը փորձում է խանգարել ԵՄ-ի հետ Վրաստանի ու Ուկրաինայի ասոցացմանը. Ուսուպաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է նրան, որ խանգարի ԵՄ-ի հետ ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ Վրաստանի ասոցացմանը: Ուսուպաշվիլին այս մասին հայտարարել է ԱՄՆ կատարած այցի ժամանակ:

Ուսուպաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից ակնկալում է զգալի առաջընթաց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցերում: Նա հավելել է, որ այդ գագաթաժողովից հետո պետք է մնան մաքուր տեխնիկական հարցեր, և իրենք պետք է կարողանան Վրաստանի բնակչությանը հայտնել, թե երբ է ուժի մեջ մտնելու այդ կարևոր որոշումը:

Ուսուպաշվիլին ընդգծել է, որ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում եմ, սակայն կոչ է արել չմոռանալ, որ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ խանգարել այդ գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031