ՕԵԿ անդամը՝ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին. «Պետք չէ քաղաքական դաշտում լինել սանիտար և մաքրել քաղաքական դաշտը կեղծ ընդդիմադիր ուժերից»

Այսօրվա ասուլիսի ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արթուր Միսակյանը՝ ադրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ին ելույթին՝ ասաց, որ Հայաստանում հստակ կա քաղաքական մենաշնորհ՝ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է ԱԺ-ում, կա նաև տնտեսական, տեղեկատվական մենաշնորհ, հիմա էլ գնում է ընդդիմադիր դաշտի մենաշնորհացման գործընթացը, որը, ըստ նրա՝ շատ անընդունելի է.

«Պետք չէ քաղաքական դաշտում լինել սանիտար և մաքրել քաղաքական դաշտը կեղծ ընդդիմադիր ուժերից: Յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ պայքարում է յուրովի, հետևաբար՝ վերահսկել մյուս ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերին՝ շատ անընդունելի է»:

 

Տեսանյութեր

Լրահոս