Բաժիններ՝

Լուկաշենկոն ողջունել է Ուկրաինայում սահմանադրական հանձնաժողով ստեղծելը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական ազդանշան է համարում Ուկրաիանայում սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը:

Լուկաշենկոյի կարծիքով՝ դա վկայում է փետրվարի 11-12-ին Մինսկում «նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպման ժամանակ ընդուանված որոշումները կատարելու մասին:

Լուկաշենկոն ընդգծել է, որ դա նաև ցույց է տալիս, որ մինսկյան հանդիպումն անհրաժեշտ էր, և որ առաջնորդների ընդունած բոլոր որոշումներն իրագործվում են: Լուկաշենկոն ԶԼՄ-ների միջոցով իմացել է, որ Պորոշենկոն հրաման է ստորագրել սահմանադրական հանձնաժողովի ստեղծման մասին.

«Այսինքն, սկսվում է սահմանադրության վերամշակում, որի շրջանակներում այդ գործընթացը կարող է լուծել բոլոր հարցերը, դա մեծ բեկում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս