Գալուստ Սահակյանը պաշտպանում է Տեր-Պետրոսյանին. «Ի՞նչ է, Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ամբողջ պատմության մեջ դերակատարում չի՞ ունեցել»

«Սեփական փիլիսոփայությունը հանրությանն են ներկայացնում: Պետություն ենք և ՀՀ նախագահները այդ պետության ներկայացուիչներն են ներսում և դրսում: Ում չեմ սիրում` նա նախագահ չէ… և այդպես շարունակ: Իսկ ո՞վ ասաց, որ սա անձին է վերաբերում: Սա ինստիտուտին է վերաբերում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում այսօր «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ նրա՝ պետք է պետության ինստիտուտները հարգել: Գ.Սահակյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաընդգծված քննադատներից մեկն ինքն է եղել, բայց ոչ անձի, այլ գործողությունների. «Ի՞նչ է, Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ամբողջ պատմության մեջ դերակատարում չի՞ ունեցել: Ինչպե՞ս ամբողջ ժողովուրդը հետևեց նրա կոչերին, ինչպե՞ս հաղթեցին: Էս ամենը եղել է, չէ՞: Փիլիսոփայական տրամադրությամբ չի կարելի հողին հավասարացնել: Էս ամբիոնը հարգեք մի քիչ: Վեր հանել՝ ով է ամենալավ նախագահը, իմ դուրը գալիս է, չի գալիս… ես էլ կարող եմ ասել, որ նվաստացած զգացի, որ ով ասես թեկնածու դրեց»:

«Հումորով պետք է ասեմ՝ էս օրենքը չի կարող ԱԺ նախագահին ու վարչապետին վերաբերի, որովհետև մենք թոշակի գնացող չենք»,- նկատեց Գ.Սահակյանն ու հավելեց, որ օրենքը ոչ թե նախագահների, այլ արժանապատվության խնդիր է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս