![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան ռազմական օգնություն է հատկացրել Իրաքին
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/kargo-ucagi-saldiri-ates-libya-yardim-jpg20150303133426.jpg)
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ռազմական օգնություն է ուղարկել Իրաքին: Այն C-130 տիպի ռազմափոխադրման երկու ինքնաթիռով հասցվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 20 կիլոմետր դեպի արևելք ընկած Ալ-Մուսենա ավիաբազա: Թուրքիայի դեսպանատան աշխատակիցներն այն հանձնել են Իրաքի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:
Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչները հայտարարել են, որ Թուրքիան կանգնած է Իրաքի կառավարության ու ժողովրդի կողքին՝ «Իսլամական պետության» դեմ նրա մղած պայքարում, և իրենց ուղարկած ռազմական օգնությունն իր ներդրումը կունենա Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման, կայունության, անվտանգության ու բարօրության ապահովման հարցերում: