Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ համագումարի մասին
Այսօր խորհրդարանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է ԲՀԿ-ն մարտի 5-ին կայանալիք արտահերթ համագումարը դռնփակ ռեժիմով անցկացնելու: «Կարծում եմ` ստեղծված իրավիճակից հետո մենք պետք է հավաքվենք և քննարկենք բավական լուրջ խնդիրներ: Համագումարը փակ է լինելու, բայց դրանից հետո ես և իմ մի քանի գործընկերներ դուրս կգանք և կպատասխանենք լրագրողների այն հարցերին, որոնց տվյալ պահին պատրաստ կլինենք պատասխանել կամ էլ կունենանք պատասխան»:
Ի դեպ, Ն. Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել ԲՀԿ նախագահի փոփոխության մասին հարցին:



