Բաժիններ՝

Ռուսաստանը Հայաստանի ռազմաբազան համալրել է մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներով

Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում գտնվող իր ռազմաբազան մարտական ու տրանսպորտային ուղղաթիռների խմբաքանակով՝ դրանք այդտեղ ուղարկելով Կուբանից, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Ուղարկվել են Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանում գտնվող բանակային ավիացիայի 6 միավոր ժամանակակից մարտական-հարվածային «Մի-24Պ» և տրանսպորտային «Մի-8Տ» ուղղաթիռներ: Ներկայում Անդրկովկասում ռուսական միությունում ձևավորվել է ուղղաթիռային բանակային ավիացիա, կատարվում է ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այդ ուղղաթիռներով թռիչքները կսկսվեն 2016 թվականի առաջին եռամսյակում: Ուղղաթիռները շահագործումից առաջ օրհնվելու են սուրբ ջրով:

Երևանի Էրեբունիի օդանավակայանի ռուսական ավիաբազան ձևավորվել է դեռ 1995 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս