Բաժիններ՝

Կայացավ «Վազիր և օգնիր» կարգախոսով «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը

Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպել էր «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավ` «Վազիր և օգնիր» կարգախոսով: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկած վազքարշավին մասնակցել են Ձմեռ պապի հանդերձանքով, 14 տարեկանից բարձր տարիքի հարյուրավոր վազորդներ, ովքեր անցել են 5 կմ տարածություն:

Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթն ուղղվել է բարեգործության՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը: Վազքարշավի մասնակիցները վերջնագիծը հատել են նույն` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում: Ներկաների բարձր տրամադրությանը նպաստել են DJ-ն ու տոնական ուրախ ռիթմերը:

Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով: Խորհրդանշական նվերներ և հուշանվերներ են հանձնվել նաև մյուս մասնակիցներին:

Yerevan New Year Run

Yerevan New Year Run

Yerevan New Year Run

Yerevan New Year Run

Yerevan New Year Run

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031