Բաժիններ՝

«Ամանորի օրերին քիչ համբուրվեք». ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը ամփոփում է տարին

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս սեզոնին արդիական են շնչառական հիվանդությունները, առավելապես՝ գրիպը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ նշելով, որ Իրանում տարածված խոզի գրիպը Հայաստան էլ հասավ, բայց նրա գնահատմամբ՝ լուրջ վիճակ չէ:

Նա հայտնեց, որ կա հայտնաբերված երեք դեպք, մի քանի տասնյակ էլ, ըստ նրա, կլինեն չհայտվնաբերված, քանի որ ոչ բոլորն են դիմում բժշկի: Ինֆեկցիոնիստը նշեց, որ այդ հիվանդությունը մեղմացել է, այն նման չէ 2009 թվականի խոզի գրիպին:

«Այն շատ նման է սովորական գրիպի: Երբ հիվանդի մոտ 2-3 օրից ավելի լինում է բարձր ջերմասիճան, նա պետք է դիմի բժշկի»,- նշեց Ա. Ասոյանը՝ տեղեկացնելով, որ անցյալ տարիների համեմատ այդ վարակի տարածվածությունը չի ավելացել: Նա նշեց, որ այն կարող է դառնալ վտանգավոր, եթե ժամանակի չդիմեն բժշկին «Ամբողջ կյանքում այս ոլորտում եմ աշխատել, ինձ համար գրիպը միշտ եղել է ամենանցանակալի հիվանդությունը, այն կարող է թոքաբորբ առաջացնել, ամեն ինչի վրա կարող է ազդել, բոլոր գրիպներն էլ ունեն այդ հատկությունները»,- նշեց Ա. Ասոյանը:

Ամփոփելով տարին՝ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը նշեց, որ այս տարի իրենք բավական ակտիվ աշխատել են. «Դրան նպաստեց աննախադեպ շոգը, որը վերջին տարիներին չէր եղել: Ունեցանք աղիքային հիվանդություներ, թունավորումներ, որոնց դեմ մենք կարողացանք պայքարել»:

Ա. Ասոյանի խոսքով՝ միայն ինֆեկցիոնիստը կարող է հակաբիոտիկներ նշանակել, և Հայաստանում գնում են դեպի դրան, նաև Առողջապահության նախարարությունում են աշխատանքներ տանում այդ ուղղությամբ:ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիսը խորհուրդ է տալիս ամանորին չչարաշահել խմիչքը, և բոլոր ուտեսները միանգամից չխառնել իրար.

«Ամանոր նշելը վատ չէ, խորհուրդ կտամ չչարաշահել խմիչքը, այդ տապակած ուտեսները, խոզի բուդը, խմորեղենները պետք չէ միանգամից ուտել: Ամանորի օրերին քիչ համբուրվեք, քանի որ այդպես են հիվանդությունները տարածվում: Ամեն դեպքում, չեմ հիշում, որ Նոր տարուց հետո ամբողջ ազգը հիվանդանոց ընկնի, այնպես որ, թողնենք նորամալ այդ տոնը վայելեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս