Բաժիններ՝

Լավրովը Մոսկվայում կհանդիպի Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշի հետ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատում է տեղեկությունը, թե այս շաբաթ, հնարավոր է, որ հանդիպեն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեմիրթաշը Մոսկվա կայցելի այս շաբաթվա կեսին: Վերջինս հայտարարել էր, թե Լավրովի հետ կհանդիպի դեկտեմբերի 23-ին:
Հաղորդվում էր նաև, որ քաղաքական գործիչը պատրաստվում է Մոսկվայում հարց բարձրացնել իր կուսակցության ներկայացուցչության բացման մասին:

Մինչ այդ, ՌԴ-ում Թուրքիայի դեսպանությունից Interfax-ին հայտնել են, թե իրենք հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031