![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանական մանաթը փլուզվել է 47%-ով
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/manat.jpg)
Ադրբեջանի Կենտրոնական բանկը (ԿԲ) որոշում է կայացրել դեկտեմբերի 21-ից անցում կատարել մանաթի լողացող կուրսի, հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին:
«Այդ որոշման համաձայն՝ մանաթի փոխարժեքը գլխավորապես ձևավորվելու է համաձայն հիմնարար գործոնների, որոնք որոշում են պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությունը արժութային շուկայում: ԿԲ-ի մասնակցությունը արժութային շուկայում իրականացվելու է համապատասխան տվյալ ռեժիմին»,- հայտարարել են բանկում:
Ադրբեջանի ԿԲ-ն բացատրել է, որ որոշումը պայմանավորված է էներգակիրների շուկայում առաջարկի ավելցուկով ու նավթ սպառող հիմնական երկրների տնտեսական աճի թուլացմամբ: Նշվում է, որ այդ գործընթացներն ազդել են Ադրբեջանի տնտեսության վրա:
«Կտրուկ կրճատվել են դրական սալդոն երկրի արտաքին առևտրային հաշվեկշռում ու արժութային փոխանցումներն այլ աղբյուրներից»,- հայտարարել է Ադրբեջանի ԿԲ-ն՝ ընդգծելով, որ ազգային արժույթի վրա բացասաբար են ազդել գործընկեր երկրների արժույթների դևալվացիան:
Դրա հետ կապված՝ Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը դեկտեմբերի 18-ին բարձրացել է 47,63%-ով՝ մինչև 1,55 մանաթ, եվրոյի փոխարժեքը՝ 47,88%-ով՝ մինչև 1,685 մանաթ:
Ռուսական ռուբլու փոխարժեքը բարձրացել է 47,3%-ով՝ մինչև 0,0218 մանաթ: