
Ռուսաստանի նավթավերամշակող գործարաններից մեկում հրդեհ է ծագել

Այսօր Կրասնոդարի երկրամասում հրդեհ է ծագել նավթավերամշակող գործարանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի մամլո ծառայությունը:
Հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով ժ. 7:38-ին: 1 ժամում հրդեհ, որի մակերեսը, ըստ ՌԴ ԱԻՆ-ի, կազմել է 400 քմ, հաջողվել է տեղայնացնել, հայտնում է korrespondent.net-ը:
«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել 47 մարդ, 18 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 41 մարդ ԱԻՆ-ից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: