Բաժիններ՝

Չինաստանում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 91-ի

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 91-ի, հայտնում է երկրի կենտրոնական հեռուստատեսությունը:

Սողանքը տեղի է ունեցել Շենչժենյա քաղաքի արդյունաբերական գոտում կիրակի՝ տեղի ժամանակով ժ. 11:40-ին (Երևանի ժամանակով ժ. 07:40-ին):

Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները, որոնք դժվարանում են եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 7 մարդու, ովքեր ստացել են թեթև վնասվածքներ:

Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:

Սողանքի տակ է մնացել 22 կառույց, ներառյալ՝ 2 հանրակացարան բանվորների համար, ընդհանուր տուժել է 33 տուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031