Բաժիններ՝

Լաս Վեգասում մահացու վթարի հեղինակը հանձնվել է ոստիկանությանը

Կինը, ով ենթադրաբար եղել է Լաս Վեգասում մահացու ՃՏՊ-ի հեղինակը, հանձնվել է ոստիկանությանը, հայտնում է KSNV News3LV-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթը, տասնյակ մարդիկ էին տուժել ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենայի պատճառով:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ 1 մարդ մահացել է, տուժածների թիվը հասել է 37-ի:

Պարբերականը տեղեկացնում է, որ վարորդը լքել էր դեպքի վայրը, իսկ ավելի ուշ հանձնվել անվտանգության մարմիններին: Հաղորդվում է, որ նրա ավտոմեքենայում գտնվել է 3-ամյա երեխա: Ենթադրաբար, դեպքի պահին կինը հարբած է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031