2015թ. դեկտեմբերի 7-9-ը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը ԵՎՐՈՍԱԻ-ԱՐԱԲՈՍԱԻ 5-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մեկնելու է Կատարի Հանրապետություն:
Օդի ջերմաստիճանը 5-6-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, 7-8-ին նույնքան կբարձրանա:
Հայաստանում բարձրլեռնային ռուսական ռազմաբազայում սկսվել են դիպուկահարների դաշտային հավաքները, որին ներգրավված են ավելի քան 100 զինծառայողներ: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի Վ. Համբարձումյան փողոցի տներից մեկում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:
Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և մտավոր սեփականության փորձառու մասնագետը կառաջնորդի Հայաստանում «Սինոփսիսի» գիտաարտադրական կենտրոնը դեպի զարգացման հաջորդ փուլ«Սինոփսիս» ընկերությունը՝ առօրյա կյանքում անհրաժեշտ էլեկտրոնային արտադրանք ու ծրագրային հավելվածներ մշակող նորարական ընկերությունների Սիլիկոնից՝ ծրագրային ապահովում™ գործընկերը, այսօր հայտատարեց, որ Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ և առաջատար հետազոտող դր. Երվանդ Զորյանը նշանակվել է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ:
Անվտանգության համակարգի վերաբերյալ առանձնահատուկ անհանգստություն չկա այն առումով, որ հիմնականում ամեն ինչ արվում է այնպես, ինչպես պետք է: Նման կարծիք այսօրվա ասուլիսին հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Նախնական տեղեկություններով՝ զինված անձինք կրակել են ՕՄՕՆ-ի մեքենայի ուղղությամբ, որն ուղեկցել է ինկասացիայի ավտոմեքենային:
ՎՊ նախագահն ընդգծել է վերահսկողական աշխատանքներում հստակ հետևողականություն ցուցաբերելու և բացասական երևույթների պատճառահետևանքային կապերին էական ուշադրություն դարձնելու կարևորությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Վայք-Սիսիան միջպետական ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Մեծ Բրիտանիային Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերը ռմբակոծելու թույլտվությունը ստանալ երկրի իշխանություններից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ գործունեությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում շարունակվում է:
Անկարան մտադիր չէ այցագրի (վիզային) ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար, թեև երկու երկրների հարաբերությունները սրվել են, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանում Թուրքիայի դեսպանությանը:
Նա կոչ է արել Հայաստանին վերադարձնել այն հողերը, որոնք իրեն չեն պատկանում
Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու փոխարեն Մոսկվան պետք է բացի դիվանագիտական խողովակները՝ ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բաքվի ADA համալսարանում:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք ներողություն չեն խնդրի խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի համար, քանի որ պաշտպանել են իրենց սահմանները:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում անցկացվող Էներգետիկ խարտիայի ֆորումի ժամանակ հանդես է եկել միասնական տարածաշրջանային էներգետիկ ցանցի ստեղծման օգտին, որտեղ պետք է ներառվեն Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը: Այս մասին Թբիլիսիից հայտնում է «Վզգլյադի» թղթակիցը:
Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Դա կարող է լինել անմիջապես, կարող է լինել տարերային աղետի տեսքով, ճանապարհատրանսպորտային պատահարի տեսքով, Աստված կարող է պատժել իրենց և այլն…
Կահիրեի Ագուզա շրջանում գտնվող գիշերային ակումբներից մեկում հրդեհ է ծագել այն բանից հետո, երբ դրա ուղղությամբ նետվել են դյուրավառ հեղուկով լի շշեր:
Ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովն սկսել է հանդիպել 39-ամյա Աննա Մելիքյանի հետ:
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1941 թ. ծնված Ավեդիկ Ս.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 12.30-ին Մեղրի-Երևան ճանապարհի 188-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհին կայանած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1955 թ. ծնված Վարդան Բաբայանին, ով տեղում մահացել է:
Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետեւանքով զոհված զինծառայող Էրիկ Գրիգորյանն այսօր պետք է զորացրվեր:
Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է կրակոցները, այդ թվում նաև՝ ականանետային: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդին լռեցնելու համար:
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ արձանագրվել է վարչական ռեսուրսի լայնածավալ օգագործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
LifeNews-ին հայտնի է դարձել ԴԱԻՇ-ի զինյալի անունը, ով Սիրիայում մահապատժի էր ենթարկել Չեչնիայի 23-ամյա բնակիչ Մագոմեդ Խասիևին:
Հայ գիտական աշխարհն այսօր ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ խորհրդային ժամանակակաշրջանի և անկախ Հայաստանի ամենակարկառուն գիտնականներից մեկը` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանը:
Հունաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանն այն բանից հետո, երբ Մակեդոնիայի հետ իր սահմանի մոտ կուտակվել են հազարավոր ներգաղթյալներ ու փախստականներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մեր կազմակերպությունը արձանագրել է քարոզչության հավասարության խախտում»,- այսօր լրգարոողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի իրավաբան Լուսինե Հակոբյանը: Նա նշեց, որ հավասարության խախտումը արձանագրվել է մասնավորապես հեռուստատեսության հաղորդաշարերի դիտարկման արդյունքում: