Բաժիններ՝

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը՝ Դավութօղլուի ու Ալիևի բանակցությունների առարկա

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ գործունեությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում շարունակվում է: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:

Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանում պաշտպանական արդյունաբերության կառուցմանը:
«Կովկասում խաղաղության հաստատումը կախված է Ադրբեջանի ու Թուրքիայի համագործակցությունից: Հանդիպմանը մենք անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Թուրքիան կաջակցի Ադրբեջանին մինչև ադրբեջանական հողերի լիակատար ազատագրումը: Խնդիրները լուծվում են սահմանների փոխադարձ հարգանքի հիման վրա: Մենք տեսնում ենք խնդիրներ, որոնք առաջանում են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիայի հետևանքով»,- հայտարարել է Դավութօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031