Բաժիններ՝

Պարզվել է նախօրեին չեչենին մահապատժի ենթարկած ռուս դահճի ինքնությունը

LifeNews-ին հայտնի է դարձել ԴԱԻՇ-ի զինյալի անունը, ով Սիրիայում մահապատժի էր ենթարկել Չեչնիայի 23-ամյա բնակիչ Մագոմեդ Խասիևին:

Դահիճը Նոյաբրսկի 28-ամյա բնակիչ Անատոլի Զեմլյանկան է, ում նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել:
LifeNews-ը պարզել է նաև մահապատժի ենթարկվածի ինքնությունը: Խասիևը դեռ 9 տարի առաջ Եվգենի Յուդին էր ու ապրում էր Գրոզնիի Գվարդեյսկի մանկատանը: Նա մանկատանն էր հայտնվել այն բանից հետո, երբ մորը զրկել էին ծնողական իրավունքներից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտարարեց, որ ԴԱԻՇ-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են տղամարդու գլխատում՝ նրան մեղադրելով լրտեսության մեջ:
Իսրայելական «Արուց Շևա» ռադիոկայանը հաղորդել էր, որ խոսքը 23-ամյա չեչենի մասին է: Պատանդը մահապատժից առաջ խոստովանել էր, թե Մոսկվային է հաղորդել տեղեկություն ԴԱԻՇ-ի շարքերը Սիրայում ու Իրաքում համալրած ռուսների մասին:

Տեսագրությունում կարմիր կոմբինեզոնով մարդը ռուսերենով հայտարարում է, թե ինքը հավաքագրվել էր Անվտանգության դաշնային ծառայության կողմից 2014թ. ամռանը Մայկոպում, իսկ հետո ուղարկվել Իրաք՝ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
Նա պնդում է նաև, թե ծնունդով Գրոզնիից է:

Երեկ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաստատել էր տեղեկությունը, թե ԴԱԻՇ-ի ահաբեկչի կողմից սպանված տղամարդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ չեչեն:
«Նա, ով սպանել է մեր քաղաքացուն ու սպառնում է մեր պետության անվտանգությանը, երկար չի ապրի: Մենք նրանց կուղարկենք այն աշխարհ»,- հայտարարել է Կադիրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031