
Անհայտ անձինք այսօր Սանկտ Պետերբուրգում կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի ուղղույամբ

Նախնական տեղեկություններով՝ զինված անձինք կրակել են ՕՄՕՆ-ի մեքենայի ուղղությամբ, որն ուղեկցել է ինկասացիայի ավտոմեքենային:
Հրաձգության հետևանքով մեքենան այրվել է: Նախնական տեղեկություններով՝ սպանվածներից մեկը ոստիկանության փոխգնդապետ է: Մյուս ոստիկանը վնասվածքներ է ստացել, սակայն ողջ է մնացել, հայտնում է LifeNews-ը:
Հայտնի է, որ չարագործները նստել են Chevrolet Lanos մակնիշի ավտոմեքենան ու թաքնվել դեպքի վայրից:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նախնական տեղեկություններով՝ զինված անձինք կրակել են ՕՄՕՆ-ի մեքենայի ուղղությամբ, որն ուղեկցել է ինկասացիայի ավտոմեքենային: