Բաժիններ՝

Կահիրեի ակումբներից մեկում ծագած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել

Կահիրեի Ագուզա շրջանում գտնվող գիշերային ակումբներից մեկում հրդեհ է ծագել այն բանից հետո, երբ դրա ուղղությամբ նետվել են դյուրավառ հեղուկով լի շշեր:

Դեպքի հետևանքով 18 մարդ մահացել է, ևս 5-ն ստացել են վնասվածքներ, հայտնում է LifeNews-ը:
Զոհերի մեծ մասը հիմնականում հաստատության անձնակազմի անդամներն են: Երիտասարդները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ակումբի ուղղությամբ ու հեռացել: Չի հաջողվել ձերբակալել հանցագործներին:

Ոստիկանության տվյալով՝ հարձակումն իրականացրել է ակումբի նախկին աշխատակիցը, ում վերջերս էին հեռացրել աշխատանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս