Դավութօղլուն կոչով դիմել է Հայաստանին
Հայաստանը պետք է ամբողջությամբ ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները: Առանց դրա Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորումն անհնար է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ ելույթ ունենալով Բաքվի ADA համալսարանում, տեղեկացնում է contact.az-ը:
«Մինչև ադրբեջանական հողերի ազատագրումը Թուրքիան Ադրբեջանի կողքին կլինի: Ադրբեջանի բոլոր հողերը պետք է ազատագրվեն»,- հայտարարել է Դավութօղլուն:
Նա կոչ է արել Հայաստանին վերադարձնել այն հողերը, որոնք իրեն չեն պատկանում:
Դավութօղլուի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը երեկ պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: