Բաժիններ՝

Մահացել է ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանը

Հայ գիտական աշխարհն այսօր ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ խորհրդային ժամանակակաշրջանի և անկախ Հայաստանի ամենակարկառուն գիտնականներից մեկը` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանը:

Անգնահատելի է նրա դերը Հայաստանում ժամանակակից գիտության, բարձր տեխնոլոգիաների, ինֆորմացիոն կառավարման համակարգերի ներդրման գործում: Ռոբերտ Աթոյանը գիտության այն անմնացորդ նվիրյալներից էր, որը ջանք չխնայեց մեր երկրում գիտությունը զարգացման նոր մակարդակի հասցնելու, գիտական մտքի նորանոր նվաճումներ ձեռք բերելու համար:

Ռոբերտ Աթոյանի մահով Հանրային խորհուրդը կորցրեց մի վառ անհատականության, որը մշտապես հանդես էր գալիս բարձրացված հարցերի վերաբերյալ օբյեկտիվ, անաչառ դիրքորոշումներով, խորը վերլուծություններով ու համապարփակ լուծումներով` առաջնորդվելով պետականության ու համազգային շահով:

ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեծ գիտնականի, մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին, մաղթում տոկունություն:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031