Օլիգարխ Դանիլ Խաչատուրովը հանդիպում է ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ
Ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովն սկսել է հանդիպել 39-ամյա Աննա Մելիքյանի հետ:
Դեկտեմբերի 3-ին զույգը միասին հայտնվել է Մելիքյանի նոր՝ «Սիրո մասին» ֆիլմի պրեմիերային: Հայտնի է, որ 44-ամյա օլիգարխը հովանավորում է իր նոր սիրեցյալի ֆիլմը, հայտնում է Super.ru պորտալը:
Ողջ սեանսի ժամանակ զույգը նստել է՝ միմյանց ձեռք բռնած: «Հոկտեմբեր» կինոթատրոնում պաշտոնական արարողությունից հետո զույգը մեկնել է afterparty-ի: Հայտնի է, որ նրանք բարից հեռացել են միայն առավոտյան:
Հիշեցնենք, որ Դանիլ Խաչատուրովն ամուսնալուծվել է 34-ամյա Ուլյանա Սերգեենկոյից սեպտեմբերի վերջին 7 տարվա ամուսնությունից հետո: Զույգն ամուսնացել էր 2008 թվականին ու ունի մեկ աղջիկ:
Դատական հայցում Խաչատուրովը խնդրել էր խզել ամուսնությունը, դրա խզման պատճառ է նշվել ամուսնությունը պահպանելու անհնարինությունը:
Նշենք, որ դա Խաչատուրովի առաջին ամուսնալուծությունը չէ: 2007 թվականին «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահը ամուսնալուծվել էր իր կնոջից՝ Աննայից: Այս ժամանակ Forbes-ը նրա կարողությունը գնահատել էր 1,3 մլրդ դոլար:
Աննա Մելիքյանն ամուսնացած է եղել 56-ամյա Ռուբեն Դիշդիշյանի հետ, ով «Ցենտրալ պարտնեշիփ» ընկերության նախկին գլխավոր տնօրենն էր: