«Եթե ժողովուրդ չկա, ո՞վ է մեզ պաշտպանելու». Արամ Գ. Սարգսյան

Անվտանգության համակարգի վերաբերյալ առանձնահատուկ անհանգստություն չկա այն առումով, որ հիմնականում ամեն ինչ արվում է այնպես, ինչպես պետք է: Նման կարծիք այսօրվա ասուլիսին հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Ըստ նրա՝ ավելի կարևոր է, թե ինչպե՞ս ենք մենք ներքին մեր խնդիրները լուծելու, որովհետև նրա կարծիքով՝ երկիրը կարող է ունենալ շատ զենք, բայց այնքան մարդ չունենա, որ բանակում ծառայի, և ըստ այդմ՝ բանակ չունենա. «Դրա համար մեր գլխավոր խնդիրն է՝ կանխել արտագաղթը,և դրանով ապահովել մեր անվտանգությունը, ինչն այս պահին չի արվում, և այս Սահմանադրության նախագծում դրա պատասխանը չկա։

Այսինքն՝ հայտարարել, որ մենք սոցիալական պետություն ենք, սոցիալական, շուկայական հարաբերություններ ենք ձևավորում և դրա հետ մեկտեղ՝ թողնել այդ ամբողջ հոգսերը միայն հասարակ մարդու վրա, իրավունքներ տրամադրել և ոչինչ չանել, ամենագլխավոր թերությունն է աառաջարկվող Սահմանադրության: Սա հիմնաքարն է ապագա անվտանգության։ Արտագաղթի կանխումից է կախված մեր անվտանգությունը, եթե ժողովուրդ չկա, ո՞վ է մեզ պաշտպանելու։ Այս հարցը բացարձակ բաց է մնացել»:

Նա ընդգծեց՝ նախագծում գրված է, որ մեծահասակներն իրավունք ունեն արժանապատիվ գոյության. «Այսօրվա Սահմանադրությունով էլ է համարվում սոցիալական պետություն, որևէ քայլ արվե՞լ է, որ նրանք արժանապատիվ գոյություն ունենան:   Եթե ուզում եք, որ նրանք արժանապատիվ ապրեն, ապա նվազագույն աշխատավարձը և թոշակը պետք է սահմանվեն նվազագույն զամբյուղի մակարդակով, էլ չեմ ասում՝ սպառողական զամբյուղի մակարդակով»:

Կարդացեք նաև

Նա սկզբունքային է համարում այն, որ պետք է լինի այնպիսի համակարգ, որն իրականում փոխեր այսօրվա վիճակը. «Այսքան տարվա ընթացքում որևէ մի մեծահարուստի պոչին չկանգնեցին, որովհետև դա իրենց համակարգն է, և հիմա էլ չեն անում, որովհետև այդպիսի խնդիր դրված չէ»:

 

Տեսանյութեր

Լրահոս