Հունաստանը խնդրում է ԵՄ-ին օգնել իր սահմանների մոտ կուտակված հազարավոր ներգաղթյալների հարցում
Հունաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանն այն բանից հետո, երբ Մակեդոնիայի հետ իր սահմանի մոտ կուտակվել են հազարավոր ներգաղթյալներ ու փախստականներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մակեդոնիան երկիր է թողնում միայն Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի քաղաքացիներին, ովքեր մտավախություն ունեն իրենց երկրներում ռազմական կոնֆլիկտներից, սակայն դա հարուցում է մյուս էթնիկ խմբերի դժգոհությունը:
Նախօրեին Մակեդոնիայի ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել սահմանային անցումն արգելափակած ցուցարարների դեմ: Հունաստանի ու Մակեդոնիայի սահմանի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է մարոկկացի երիտասարդ ներգաղթյալ:
Ներկայում երկու երկրների սահմանային անցակետի մոտ խմբվել է մոտ 5 հազար մարդ, այդ թվում՝ սիրիացիների, իրաքցիների ու աֆղանցիների տեղափոխող 43 ավտոբուս, որոնք ժամանել են նախօրեին:
Այսօր ԵՄ ներքին գործերի նախարարները հանդիպում կունենան, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Հունաստանի հնարավորությունները՝ վերահսկել ներգաղթյալների հոսքը, որն ուղևորվում է տրանզիտով դեպի հյուսիսային Եվրոպա: