Դասընթացները հաջողությամբ ավարտածները կունենան անհրաժեշտ հմտություններ ՏՀՏ ոլորտի ընկերություններում աշխատելու համար:
Իսպանիայի առաջնության 6-րդ տուրը զերծ չէր անակնկալներից, և զգալի փոփոխություններ տեղի ունեցան առաջատար դիրքերում:
Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բիսմիլե քաղաքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները երկու տուն են պայթեցրել, գրում է Milliyet-ը:
Դատարանը բավարարել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրվողների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ գրավ է կիրառվել:
«Մալաթիա» տոնավաճառի մոտ տեղի ունեցած սպանության դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ դեպքի առթիվ քննություն է կատարվում, կասկածյալը ձերբակալվել է:
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց հեղինակավոր «Կոմպյուտերային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT- 2015) 10-րդ միջազգային գիտաժողովը: Այն անցկացվում է 2 տարին մեկ` սկսած 1997 թվականից, և կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից:
Մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչ պետք է անել, մեր թիրախը գալիք սերունդն է: Պետք չէ մտածել 10-20 տարվա կտրվածքով: Պետք է մտածել, թե ինչ է լինելու հետո, արդյո՞ք անում ենք մի այնպիսի բան, որ 200 տարի հետո ունենանք ազգային մենթալիտետ, ոչ թե պարզապես քաղաքացիական:
«Ռուսաստանը չի մասնակցի ոչ մի ռազմական օպերացիայի Սիրիայի կամ այլ պետությունների տարածքում, համենայն դեպս, այսօրվա դրությամբ մենք դա չենք պլանավորում»,- ասել է Պուտինը BBC-ի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում:
Ֆորմուլա 1-ի Ճապոնիայի Գրան պրիի մրցաշարը: Այստեղ հաղթել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ, աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը:
Ռոբերտ Արզումանյանը հրավիրվել է ազգային հավաքականո-2016-ի ընտրական փուլի վերջին հանդիպմանը և մինչ այդ կայանալիք Ֆրանսիայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը:
Սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները հայտնել են հայկական զինված ուժերի կողմից վերջին օրերին իրականացվող խոշորածավալ պատժիչ գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի զինծառայողների մեկի անձնական տվյալները։
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ։
ԵՀՄՖ Նախագահությունը հրավիրում է Ձեր ուշադրությունը այն աղաղակող փաստի վրա, որ վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտելով իր կողմից վավերացված բազմաթիվ կոնվենցիաներ՝ ուղղված խաղաղ բնակչության հանդեպ մասսայական ոչնչացման զենք չկիրառելուն և հակառակ իր կողմից վավերացված նմանատիպ միջազգային իրավունքի նորմերին, վերջին օրերին կատարել է հանցագործություն՝ մասսայական ոչնչացման զինատեսակներից ռմբակոծելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, դաժանաբար սպանել է ՀՀ քաղաքացիների՝ իրենց իսկ բնակատեղիում:
«Հակառակորդը տվել է 12 զոհ և անհայտ թվով վիրավորներ: Աչքիս տեսածն եմ ասում, ոչ թե ականջիս լսածը»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Նյու Յորքում ու փորձել են ուղիներ գտնել սիրիական ճգնաժամից դուրս գալու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մաղթում եմ, որ Աստված զորավոր պահի Հայաստանի Հանրապետությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և քրիստոնեական դարավոր արժեքները կրող խաղաղասեր մեր ժողովրդին: Թող Մյուռոնօրհնեքի հոգեպարար այս արարողությունը նոր լիցքեր պարգևի ամենքիս՝ առավել մեծ նվիրումով ու ջանադրությամբ ծառայելու մեր ժողովրդին և հայրենի մեր երկրին: Հայ ժողովրդի ապագան մեր եռամիասնության մեջ է՝ Մայր Հայրենիք, Արցախ և Սփյուռք», – եզրափակել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Իսրայելը նվազագույնը 3 ավիահարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին Գոլանի բարձունքներում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ապստամբների շրջանում իր աղբյուրին ու մոնիթորինգային խմբի արդյունքներին:
Ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ-ի փլուզումն անվանել է «ХХ դարի մեծ ողբերգությունը»: Հարցազրույցից հատվածներ հրապարակված է Կրեմլի կայքում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
«Համանախագահող երկրներից յուրաքանչյուրը հակված է այդ գործընթացին՝ խոսում ենք ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնությա՞ն, թե՞ այդ ուղղությամբ գործադրված Ռուսաստանի ջանքերի մասին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Տղաների մրցապայքարում 37 միավորով խաղերի չեմպիոն հռչակվեց ագրարային համալսարանի նշանառու Հրաչիկ Օհանյանը: Պոլիտեխնիական համալսարանի պատվիրակ Տիգրան Գասպարյանը դարձավ խաղերի փոխչեմպիոն, իսկ բժշկական համալսարանի ուսանող-հրաձիգ Վարդան Վարդայանն էլ նվաճեց բրոնզե մեդալը:
«Ադրբեջանն այժմ համեմատում է ռազմական սցենարի հնարավոր կորուստներն ու շահերը: Այն ցանկանում է տեսնել, թե արդյո՞ք Ռուսաստանը կմիջամտի եւ թե արդյո՞ք նոր ձեւաչափով բանակցություններ կընդանան, որտեղ Հայաստանը կարող է ստիպված լիներ զիջումների գնալ»:
Խորհրդարանական համակարգում այդպիսի սահմանափակում չկա. եթե մի կուսակցություն անընդհատ ընտրություններում հաղթում է, այդ կուսակցության նախագահին կուսակցությունը կարող է առաջարկել որպես վարչապետ և չորս-հինգ անգամ լինի նույն վարչապետը, այնպես որ, այդ համակարգը թույլ է տալիս նույն մարդուն լինել ավելի երկարատև:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան և Նիզամի փողոցների խաչմերուկում՝ «Դավթի» պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Հենրիկ Աբրահամյան փողոցի վերջնամասում այրվում է «ԶԻԼ» մակնիշի գազ լիցքավորող բեռնատար:
Սեպտեմբերի 28-30-ին, հոկտեմբերի 1-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Տարվա այս եղանակի ժամանակ ամենակարևոր բանը դիմադրողականության մասին հոգ տանելն է, բացի այդ, կան բազմաթիվ պարզ և համեղ բաղադրատոմսեր: