
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերին. ԶԼՄ-ներ

Իսրայելը նվազագույնը 3 ավիահարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին Գոլանի բարձունքներում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ապստամբների շրջանում իր աղբյուրին ու մոնիթորինգային խմբի արդյունքներին:
Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան, հայտնում է Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը:
Ինչպես նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ, իսրայելական հրետանին կրակի տակ է վերցրել սիրիական բանակի դիրքերը՝ ի պատասխան Սիրիայի կողմից հրթիռակոծման:
Օգոստոսի 21-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խփել էին իսրայելական կործանիչ, որը խախտել էր երկրի օդային տարածքը:
Նույն օրը Իսրայելը 4 հրթիռային հարված էր հասցրել Գոլանի բարձունքներում սիրիական տարածքներին: