«Վիլյառեալը» 92 տարի անց վերադարձել է առաջին հորիզոնական
Իսպանիայի առաջնության 6-րդ տուրը զերծ չէր անակնկալներից, և զգալի փոփոխություններ տեղի ունեցան առաջատար դիրքերում:
6-րդ տուրից առաջ «Ռեալ Մադրիդը», «Սելթան» և «Վիլյառեալը» 13-ական միավոր ունեին: Քանի որ «Ռեալ Մադրիդը» և «Սելթան» չկարողացան հաղթահարել մրցակիցների արգելքը և խաղացին ոչ-ոքի, իսկ «Վիլյառեալը» հաղթանակ տարավ «Ատլետիկոյի» նկատմամբ, ստացվեց այնպես, որ հենց«Վիլյառեալը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Վերջին անգամ «Վիլյառեալն» առաջին հորիզոնականում եղել է 92 տարի առաջ:
Այս ցուցանիշին մոտ է նաև «Մալագան», ով արդեն 538 հանդիպում է անցկացրել, բայց դեռ չի եղել առաջատար հորիզոնականում:
Սիրարփի Աղաբաբյան