«Մալաթիա» տոնավաճառի մոտ սպանության դեպքով գործ է հարուցվել. կասկածյալը ձերբակալված է

«Մալաթիա» տոնավաճառի մոտ տեղի ունեցած սպանության դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ դեպքի առթիվ քննություն է կատարվում, կասկածյալը ձերբակալվել է:

Ըստ ոստիկանության՝ պարզվել է, որ ժամը 14:45-ին, Մալաթիայի փողոցի թիվ 84/8 շենքին կից վարագույրների վաճառքի տաղավարում 1976 թ. ծնված Արտակ Ա.-ն իր մոտ եղած որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջ` 1977 թ. ծնված Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Նույն օրը՝ ժամը 15:15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով, Արտակ Ա.-ին դեպքի վայրից բերման են ենթարկել բաժին: Վերջինս ձախ նախաբազկի թափանցող արնահոսող վերքով տեղափոխել է հիվանդանոց:

 

Տեսանյութեր

Լրահոս