
«ԶԻԼ» մակնիշի գազ լիցքավորող բեռնատար է այրվել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Հենրիկ Աբրահամյան փողոցի վերջնամասում այրվում է «ԶԻԼ» մակնիշի գազ լիցքավորող բեռնատար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.59-ին, մարվել` 01.05-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Բ.-ին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի առանց պ/հ-ի հեղուկ գազ լիցքավորող բեռնատարի (բալոնները դատարկ) խցիկը: