
Ազատամարտիկին ծեծելու գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ գրավ է կիրառվել

Դատարանը բավարարել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրվողների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ գրավ է կիրառվել:
Նշենք, որ Երևանի բնակիչներ Հ.Պետրոսյանին, Ա.Սարգսյանին և Ա.Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք էր առաջադրվել: