Բաժիններ՝

Մոսկվան դեռ չի պլանավորում օգտագործել իր զորքերը Սիրիայում ռազմական օպերացիաների մասնակցելու համար. Պուտին

Մոսկվան դեռ չի պլանավորում օգտագործել իր զորքերը Սիրիայում ռազմական օպերացիաների մասնակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը չի մասնակցի ոչ մի ռազմական օպերացիայի Սիրիայի կամ այլ պետությունների տարածքում, համենայն դեպս, այսօրվա դրությամբ մենք դա չենք պլանավորում»,- ասել է Պուտինը BBC-ի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում:

Այդուհանդերձ, նա հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ ակտիվացնել օգնությունը Բաշար Ասադին՝ հայտարարելով, որ Սիրիայում հիմա կա ընդամենը մեկ լեգիտիմ բանակ: Պուտինը Վաշինգտոնի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմությանը համարել է ահաբեկչական կազմակերպություններ:

«Այնտեղ կա միայն մեկ լեգիտիմ բանակ: Դա Սիրիայի նախագահ Ասադի բանակն է, որի դեմ պայքարում է, ըստ մեր որոշ միջազգային գործընկերների մեկնաբանությամբ, ընդդիմությունը»,- ասել է Պուտինը՝ ի պատասխան BBC-ի լրագրող Չառլի Չոուզի խոսքերին ի պատասխան, որ ռուսական ռազմական ինքնաթիռները Սիրիայում օգտագործվում են ոչ թե սովորական բանակի, այլ ոչ թե ծայրահեղականների դեմ:

Ռուսական ռազմական ներկայության ուժեղացումը Սիրիայում վերջին շրջանում մեծ ուշադրության է արժանանում ու անհանգստություն հարուցում Վաշինգտոնում, սակայն հարցազրույցում Պուտինն ասել է, որ Մոսկվայի գործողությունները բացարձակապես օրինական են ու համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությանը:
«Տվյալ դեպքում մենք գործ ունենք սիրիական կառավարության խնդրանքի հետ՝ նրանց ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու մասով, ինչը և մենք անում ենք բացարձակապես օրինական միջազգային պայմանագրերի շրջանակում»,- ասել է Պուտինը:

«Մենք մտածում ենք այն բանի վերաբերյալ, թե ինչպես ինտենսիվացնել մեր աշխատանքը նախագահ Ասադի, այլ երկրներում մեր գործընկերների հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Նա նաև նշել է, որ ԴԱԻՇ-ը անմիջական մեծ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար:
Ռուսաստանում ԴԱԻՇ-ի զինյալների հայտնվելու հեռանկարը, ըստ Պուտինի, Բաշար Ասադի ռեժիմին անմիջական օգնություն ցուցաբերելու հիմնական դրդապատճառներից է:

«Ավելի քան 2000 զինյալ, որոնք նախկին ԽՍՀՄ-ի տարածքից են, գտնվում են Սիրիայի տարածքում: Կա սպառնալիք, որ նրանք մեզ մոտ կվերադառնան»,- ասել է ՌԴ նախագահը:

«Ինչո՞ւ սպասել, որ նրանք մեզ մոտ կվերադառնան, ավելի լավ է օգնել Ասադին պայքարել նրանց հետ այնտեղ՝ Սիրիայի տարածքում»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս