
Վիտամինային «ռումբ»` դիմադրողականության բարձրացման համար

Յուրաքանչյուր տարի, բացի բնության շքեղ գույներից, աշունը բերում է նաև մրսածություններ: Տարվա այս եղանակի ժամանակ ամենակարևոր բանը դիմադրողականության մասին հոգ տանելն է, բացի այդ, կան բազմաթիվ պարզ և համեղ բաղադրատոմսեր: Դիմադրողականության պահպանման համար AdMe.ru-ն առաջարկում է պատրաստել անուշահոտ խյուս` ընկույզից և չորացրած մրգերից, որն այդքան սիրում են մեր տատիկները: Դրա օգտակարությունը գնահատել են նաև բժիշկները, իսկ պատրաստումը և պահպանումը շատ հեշտ է և պարզ:
Ձեզ անհրաժեշտ է.
500 գ չամիչ
500 գ ծիրանի չիր
500 գ թուզ
500 գ սալորաչիր (առանց կորիզի)
500 գ մեղր
2 բաժակ ընկույզ
1 կիտրոն` կեղևով
Պատրաստման եղանակը.
Աղացեք բոլոր բաղադրիչները խոհանոցային կոմբայնով կամ մսաղացով և խառնեք մեղրի հետ: Խառնեք մինչև միասեռ զանգված դառնալը և լցրեք տարաների մեջ:
Օգտագործեք 1 ճաշի գդալ` ճաշելուց 30 րոպե առաջ, օրական 3 անգամ:
Այս վիտամինային «ռումբը» պետք է պահել սառնարանում:
Այն հարուստ է օգտակար միկրոէլեմենտներով, իդեալական կերպով ամրապնդում է դիմադրողականությունը և որ ամենկարևորն է, այն դուր կգա և մեծահասակներին, և երեխաներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը