ԵՀՄՖ նախագահության կոչը միջազգային կազմակերպություններին
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը, Ադրբեջանի հանցագործ ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ ներկայումս իրականացվող ագրեսիայի խնդրով դիմում է ԵՄ Խորհրդի ղեկավարությանը, ԵԱՀԿ գործող նախագահին, ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch կազմակերպությանը և բազմաթիվ այլ միջազգային իրավունքի հարցերով զբաղվող կառույցներին:
Մեծարգո Տիկնայք և Պարոնայք
ԵՀՄՖ Նախագահությունը հրավիրում է Ձեր ուշադրությունը այն աղաղակող փաստի վրա, որ վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտելով իր կողմից վավերացված բազմաթիվ կոնվենցիաներ՝ ուղղված խաղաղ բնակչության հանդեպ մասսայական ոչնչացման զենք չկիրառելուն և հակառակ իր կողմից վավերացված նմանատիպ միջազգային իրավունքի նորմերին, վերջին օրերին կատարել է հանցագործություն՝ մասսայական ոչնչացման զինատեսակներից ռմբակոծելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, դաժանաբար սպանել է ՀՀ քաղաքացիների՝ իրենց իսկ բնակատեղիում: Սպանվածները և վիրավորները հիմնականում տարեց կանայք և աղջիկներն են:
Ըստ մեր աշխարհասփյուռ բազմաթիվ հայրենակիցների, ադրբեջանական նմանատիպ լկտիությունը և սանձարձակությունը «ծնունդ է» տարիներ տևող պաշտոնական ադրբեջանական բացահայտ հայատյացության դրսևորման և միջազգային կազմակերպությունների կողմից արժանավույն գնահատականի բացակայության, հետևաբար, եթե այսօր էլ Ձեր բարձր ամբիոններից չդատապարտվեն Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարության կողմից իրականացված հանցագործությունները, ապա ԵՀՄՖ Նախագահությունը ստիպված է լինելու իրեն իրավունք վերապահելով հանդես գալ եվրոպահայությանն ուղղված կոչով և պատրաստակամություն հայտնել պաշտպանիչ ջոկատներ կազմել և Հայրենիք ուղարկել երկրի պաշտպանությանը մասնակցելու համար:
Միաժամանակ քաջ գիտակցելով, որ նմանատիպ գործողությունը որակվելու է որպես ծայրահեղություն, սակայն այս պահին ԵՀՄՖ Նախագահությունը այլ ելք չի տեսնում, քան բոլոր հնարավոր միջոցներով ինքնապաշտպանությանը դիմելը:
ԵՀՄՖ Նախագահություն
Լոնդոն
28.09.2015