ԵԱՀԿ Մինսկի խմբում հակված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոնել նոր որոշումներ. Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակված են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոնել նոր որոշումներ ու իրագործել արդեն ձեռք բերված որոշումները։ TASS գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովի խոսքով՝ ինքը շատ ուրախ է, որ կարող են ձեռնարկել հավելյալ քայլեր՝ առաջ շարժվելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Այս մասին Լավրովն ասել է՝ բացելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը:

«Համանախագահող երկրներից յուրաքանչյուրը հակված է այդ գործընթացին՝  խոսում ենք ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնությա՞ն, թե՞ այդ ուղղությամբ գործադրված Ռուսաստանի ջանքերի մասին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930