Բակո Սահակյանը պարգևատրել է Հարություն Քուշկյանին
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության օրն այն բացառիկ տոներից է, որի կերտման գործում իր ավանդն է ունեցել մեր ողջ ժողովուրդը, և արդեն 24 տարի է, ինչ բոլորս միասին, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի կառուցում ենք ազատ ու ինքնիշխան ժողովրդավարական պետություն, որը հաստատուն քայլերով առաջ է ընթանում` տարեցտարի գրանցելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ եւ իր արժանի տեղն զբաղեցնելով միջազգային հանրության շարքում:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: