Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է
Հուլիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 11.40-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված Էմմա Խլխաթյանը (1934 թ. ծնված) ժամը 20.15-ին հիվանդանոցում մահացել է:
Պարզվել է, որ հուլիսի 27-ին, ժամը 10.00-ին, Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 10/5 տան դիմաց հետընթաց կատարելիս կնոջը վրաերթի է ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով օգոստոսի 31-ին, ժամը 10.45-ին, ներկայացել է Երևան քաղաքի քննչական վարչություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: