Բաժիններ՝

Օլիվեր Կիրխը, Յակուբ Բլաշչիկովսկին և Կևին Գրոյսկրոյտսը հեռացել են «Բորուսիայից»

Օլիվեր Կիրխը տեղափոխվել է «Պադերբորն», Կևին Գրոյսկրոյտսը` «Գալաթասարայ», Յակուբ Բլաշչիկովսկին` «Ֆիորենտինա»:

Յակուբ Բլաշչիկովսկին մեկնել է «Ֆիորենտինա» մեկամյա վարձակալության իրավունքով: Ինչպես հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոն, վարձակալության գինը 1 մլն եվրո է:

Kicker-ը հաղորդում է, որ Կևին Գրոյսկրոյտսը լքել է դորտմունդյան «Բորուսիան» և բժշկական զննության է ենթարկվել Ստամբուլում, որտեղ էլ ավելի ուշ պայմանագիր կստորագրի «Գալաթասարայի» հետ: Պայմանագրի մանրամասները և տարնսֆերի արժեքը չեն հրապարակվում: Haberturk-ի տեղեկությամբ, տրանսֆերի գինը կազմել է 1 մլն եվրո:

Օլիվեր Կիրխը կարիերան կշարունակի «Պադերբորնում», հաղորդում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը «Պադերբորն» է տեղափոխվել անվճար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս