
Դե Խեայի տրանսֆերը ձախողվեց

«Մանչեսթեր Յունայթեդը» դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի իրականացման ժամանակ կատարել է իր պարտավորությունները:
Հաղորդվում է, որ մանկունյանցիների ղեկավարությունը ժամանակին գրանցել է տրանսֆերը ՖԻՖԱ TMS համակարգում: Սակայն «Ռեալը» չի հասցրել Լա Լիգայում դարպասապահի մասնակցության համար հայտ ներկայացնել:
Այսպիսով, Դե Խեայի նկատմամբ իրավունքները պատկանում են «Ռեալին», բայց ակումբը չի կարող օգտագործել ֆուտբոլիստին Պրիմերայի խաղերում:
«Ռեալի» ղեկավարությունը մտադրված է ապացուցել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխությունը հաստատող փաստաթղթերը ուղարկվել են Լա Լիգայում գրանցման` տարնսֆերային պատուհանի փակումից 1 րոպե առաջ:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը տիրապետում է փաստաթղթերի, որոնք հաստատում են, որ դարպասապահի տեղափոխությունը «Ռեալ» ժամանակին է ձևակերպվել: Սպասվում է, որ իրավիճակը կքննեն ՈւԵՖԱ-ի հատուկ ներկայացուցիչները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը