
Մարտիալը ուղևորվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մոնակոյի» հարձակվող Անտոնի Մարտիալը կարող է շարունակել կարիերան Մանչեսթերում: Անտոնի Մարտիալը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելուն: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք հաղորդել է, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը բաց է թողել Մարտիալին թիմի տրամադրության տակից` մանկունյանցիների հետ պայմանագիր ստորագրելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը դեռ ոչինչ չի հայտնում տրանսֆերի մասին, բայց արդեն հայտնի է, որ Մարտիալը հավաքականի տրամադրության տակ պետք է վերադառնա երեքշաբթի:
Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում, բայց մամուլում հաղորդում է 36 մլն ֆունտի մասին, որը «Մոնակոն» կստանա իր հարձակվողի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը