
«Էրնանեսը «Յուվենթուսի» ֆուտբոլիստ է». Ջուզեպպե Մարոտտա

«Յուվենթուսի» գլխավոր տնօրենը հաստատել է կիսապաշտպանի տեղափոխությունը «Ինտերից»` թուրինյան ակումբ: «Ինտերը» և «Յուվենթուսը» համաձայնության են եկել բրազիլացի կիսապաշտպան Էրնանեսի տեղափոխության հարցում:
Football Italia-ն, հղում կատարելով թուրինցիների գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտային, հաղորդում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմում է 11 մլն եվրո: Էրնանեսը եռամյա պայմանագիր է ստորագրել` տարեկան 2.7 մլն եվրո աշխատավարձով:
Էրնանեսը «Ինտեր» էր տեղափոխվել «Լացիոյից» 2013-14թթ. ձմռանը: «Ինտերի» կազմում բրազիլացին անցկացրել է 52 հանդիպում, խփել է 7 գնդակ և կատարել է 10 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը