Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Մաքսիմ Սարգսյանին և Արտուշ Չիբուխչյանին (լրացված)

Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանին և Արտուշ Չիբուխչյանին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել նաև նախաձեռնության անդամներ Հովհաննես Ղազարյանը, Վահրամ Պետրոսյանը և ես մեկ ակտիվիստ, որի անունը դեռևս հնարավոր չեղավ պարզել:

Նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ իրենք Բաղրամյան պողոտայից չեն հեռանալու այնքան ժամանակ, քանի դեռ իրենց ընկերները անազատության մեջ են: Նա հայտարարեց, որ պատրաստ են դիմել անհնազանդության ցակացած քայլի:

Այս պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը դեռևս լարված է, ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական պատն ու մոտենալ նախագահական նստավայրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930