
Հայ տարեց կինը 3 օր սպասել է՝ Քիմ Քարդաշյանին ծաղկեփունջ նվիրելու համար. Dailymail-ի անդրադարձը

Dailymail պարբերականն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին: Ըստ պարբերականի՝ Քիմն այստեղ թագավորական ընդունելության է արժանացել: Կայքը նշում է, որ կիրակի օրը Քիմը յասամանի փունջ է ստացել տարեց երկրպագուից, ով բավական երկար ժամանակ սպասել է՝ այդ հնարավորությունն ունենալու համար:
Ըստ կայքի՝ Քիմը զգացվել է կնոջ ժեստից և ջերմորեն գրկել նրան: Քիմը ջերմորեն բարևել է մեկ այլ տարեց կնոջ: