Բաժիններ՝

Ավտովթար «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ. Մարատ Օրդյանը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 13-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարալանջի պողոտայում՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Տոյոտա» մակնիշի 10 ՍL 015 և «Նիսսան» մակնիշի 15 ՕՏ 663 պետհամարանիշերով ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի կանաչապատ հատվածում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1961 թ. ծնված Մ. Օ.-ը, հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ի դեպ, shamshyan.com փոխանցմամբ՝ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հանրային հեռուստաընկերության աշխատակից Մարատ Օրդյանն է:

Լուսանկարը՝  shamshyan.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս