
ԱՄՆ-ի մեծամտության հետևանքով խախտվել է համաշխարհային անվտանգության հավասարակշռությունը. Նարիշկին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մեծամտության ու խնդիրները չճանաչելու սինթեզը, որոնց նա ձգտում է լուծում տալ, հանգեցրել են միջազգային ինստիտուտների համակարգի անհավասարակշռությանը:
Նարիշկինն ընդգծել է, որ այդ ամենն արդեն իսկ աղետներ է առաջացրել Մերձավոր ու Միջին Արևելքում, աշխարհի այլ տարածաշրջաններում՝ խախտելով միջազգային ինստիտուտների ողջ համակարգը, այդ թվում նաև անվտանգության ոլորտում. «Արդյունքում աշխարհը հայտնվել է ճգնաժամային վիճակում:
Կարծում եմ, որ Ռուսաստանը կարող է և պետք է հատուկ ներդրում ունենա միջազգային խնդիրների վերաբերյալ առանցքային բոլոր քննարկումներում: Այդպես եղել է դարերի ընթացքում, Ռուսաստանը մեկուսացնելու փորձերը թե՛ հակարդյունավետ են, թե՛ անօգուտ»: