Կիրառված բռնությունների արդյունքում մեղադրյալը խոստովանել է չկատարած հանցագործությունը
Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելուն օժանդակելու մեջ մեղադրվող Վլադիմիր Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի ենթարկելով տեղափոխել են բաժին, որտեղ ևս ֆիզիկական բռնության է ենթարկվել և նրանց ուղղորդմամբ խոստովանել իր և ընկերոջ կողմից չկատարված հանցագործությունը:
Վլադիմիր Վ.-ի հաղորդման հիման վրա հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն